Մենք նոր սահման չենք ստեղծում, այլ վերարտադրում ենք գետնի վրա սահմանային այն գիծը, որը իրավականորեն գոյություն է ունեցել ԽՍՀՄ–ի փլուզման պահին։ Այս քարտեզները, որ ցույց եմ տալիս, էական ու կարևոր դեր ունեն մեր անկախության հետագա զարգացման գործում։ Այս մասին ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, որն այս անգամ էլ ԱԺ քարտեզ է բերել։
«Եթե որևէ մեկն ասում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29 743 քկմ չէ, մեր ընդդիմադիրները իրենց կարծիքով, ճանապարհ են բացում, որ ասեն ՀՀ–ի տարածքը 300 հազար քկմ է, բայց նրանք չեն ըմբռնում, որ նույն ձևով ճանապարհ են բացում ուրիշների համար, որ նրանք ասեն՝ ՀՀ տարածքը 23 քկմ է։ Չակնկալիքների շարժումը ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում