Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 3-րդ փողոցի տներից մեկի գազի հաշվիչը այրվում է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ նշված փողոցի թիվ 1 տան արտաքին պատին ամրացված գազի հաշվիչում է առաջացել կրակը, որն ամբողջությամբ այրվել է։
Տեղում ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ հրդեհի պատճառը եղել է բնակչի կողմից գազաբաշխիչ համակարգը էլեկտրական հոսանքի համար որպես հողանցման միջոց օգտագործելը։ Եվ այդ ամենը արված է բնակչի տան սեփականության տարածքում։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։