Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Մինչև տարեվերջ կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը․ Փաշինյանը փակագծեր բացեց

Մեր արժեքային համակարգի գագաթնակետը ՀՀ-ն է, մեր շահերի համակարգի գագաթնակետը ՀՀ տնտեսական զարգացումն է, և հենց սրանց սպասարկմանն է ուղղված խաղաղության  օրակարգը։ Այս առումով առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան։ Այդ մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց, որ այս առումով կարևոր է նաև Ադրբեջանի ստորագրությունը։

«Իսկ որքանո՞վ է հավանական, որ մինչև տարեվերջ կստորագրվի այդ պայմանագիրը։ Երեք կարևորագույն կետերի շուրջ սկզբունքները համաձայնեցված են Ադրբեջանի հետ, և այդ համաձայնեցումը տեղի է ունեցել բանակցությունների ընթացքում։ Առաջին սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հենց սա ապահովելու համար է պայմանագրի հաջորդ կարևորագույն սկզբունքը՝ Ալմա Աթաիի հռչակագիրը պետք է լինի սահմանային դելիմիտացիայի քաղաքական հենքը։ Դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն ԽՄ զինշտաբի 1974-1990 թթ․ քարտեզները։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ համաձայնեցված է այն, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում էլ նման պահանջներ առաջ չքաշել։ Հաջորդ սկզբունքն էլ այն է, որ կոմունիկացիաները պետք է բացվեն՝ երկրների ինքնիշխանության, իրավազորություն, հավասարության հիման վրա»,- մանրամասնեց Փաշինյանը։

Նրա դիտարկմամբ՝ կոմունիկացիաների բացման հարցը վերջին տարիների ամենաքննարկված հարցն է, և դրա վերաբերյալ իրեն անգամ դավադրություններ են վերագրվել։ Բայց Փաշինյանը վստահեցրեց, որ «խաղաղության խաչմերուկի» ծրագրում ամեն բան նշված է, և այդ նախագծում արտացոլված են նաև մեզ տրված խոստումներն ու մեր առաջ եղած պարտավորությունները։

«Իսկ եթե ամեն ինչ կա, ինչո՞ւ չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը։ Պատճառը վստահության պակասն է։ Առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան, դրանցից մեկը բովանդակության տարընթերցումների բացառումն է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send