ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ Ռուբեն Դավթյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Հարզդանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների հետ գրեթե ամեն օր որոնողական աշխտանքներ են իրականացրել 2023 թվականի դեկտեմբերի 7-ից որպես անհայտ որոնվող Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։ Գրել է «Շամշյանը»։
Որոնողական աշխատանքներում առաջին իսկ օրվանից ոստիկանների, պարեկների ու փրկարարների հետ մասնակցել են որոնվող տղանարդու հարազատները։ Օրեր անց դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 1-ին մասի «սպանություն» հատկանիշներով։
Երեկ՝ մարտի 13-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական շրջանի Ջրառատ բնակավայրում, երկաթգծին մոտ ձորակում դի կա։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու նեխած դի երկաթգծին հարակից դաշտամիջյան վայրում՝ ձորակում։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը որպես անհայտ որոնվող 60-ամյա տղամարդն էր։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։