Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 10-ի

Blog Image

Թուրքիայի հարավ-արեւելքում սելավի զոհերի թիվը հասել է 10-ի, հաղորդում է TRT հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին։  

Շանլըուրֆայի նահանգապետ Սալիհ Այհանն ավելի վաղ հայտնել է չորս զոհերի մասին: Ավելի ուշ բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել են հինգ մարդու մարմիններ, որոնք համարվում էին անհետ կորած։ Եվս մեկ մարդ զոհվել է հարեւան Ադըյաման նահանգում։  

Երկու նահանգներն էլ տուժել են փետրվարյան ավերիչ երկրաշարժերի հետեւանքով։ 

Սաստիկ տեղումների պատճառով (մոտ 200 մմ մեկ քառակուսի մետրի համար) տարածաշրջանի շատ բնակավայրեր հեղեղվել են։ Տեղի բնակչությունը տարհանվում է անվտանգ շրջաններ։

Տեսանյութն՝ այստեղ

Send