Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթն է պատրաստում

Blog Image

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի պատրաստման մասին։

Բրյուսելը դեմ է Մոսկվային որևէ զիջման քննարկմանը և պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, DW-ին հայտնել է Կալլասի մամուլի ծառայությունը։

«Քանի որ Ռուսաստանը չի համաձայնել լիակատար և անվերապահ հրադադարի, մենք նույնիսկ չպետք է քննարկենք որևէ զիջում։ Դա Ռուսաստանի պարագայում երբեք արդյունավետ չի եղել անցյալում և այսօր էլ արդյունավետ չի լինի Պուտինի պարագայում»,- հայտարարել է Կալասը։

Send