Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ նախագահն այցելել է Թուրքմենբաշի քաղաքի հայկական խոնարհված եկեղեցի. Թուրքմենստանը հայտնել է այն ամբողջությամբ վերականգնելու պատրաստակամություն

Blog Image

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։

Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ վաերականգնել հայկական եկեղեցին։

Հանրապետության նախագահի աշխատանքային այցը Թուրքմենստան ավարտվել է։

Send