Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՌԴ փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Blog Image

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մայիսի 6-ին ընդունել է Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Թանժու Բիլղիչին։

«Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի թեմայի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Send