Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազատության պողոտայի շենքից ապամոնտաժվել է 4 երեսպատման սալիկ․ տարածքը սահմանազատվել է

Blog Image

Օգոստոսի 13-ին, ժամը 12:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի շենքերից մեկի երեսպատման սալիկները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շենքի 9-րդ հարկից ապամոնտաժել են 4 երեսպատման սալիկ (մոտ 1 քմ) և սահմանազատել են տարածքը։

Send