Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ամերիկյան «Ոսկե քարտի» ծրագրի մեկնարկը նախատեսված է առաջիկա օրերին

Blog Image

Հարուստ օտարերկրացիները առաջիկա օրերին կկարողանան գրանցվել մի ծրագրի համար, որը նրանց թույլ կտա ԱՄՆ-ում կեցության իրավունք ստանալ 5 միլիոն դոլարով, Axios-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը։

Մեկ շաբաթվա ընթացքում կգործի Trumpcard.gov կայքը, որտեղ մարդիկ կկարողանան դիմել ոսկե քարտի համար։ Նախարարի խոսքով՝ յուրաքանչյուր ոք, ով չունի ամերիկյան քաղաքացիություն, բայց «ունի ֆինանսական միջոցներ», կցանկանա գնել այն։

Ըստ նախարարի՝ նման մարդկանց չէր խանգարի ունենալ «Բ պլան» այն դեպքում, եթե «ինչ-որ վատ բան պատահի»։ «Դուք ժամանում եք Ամերիկայում օդանավակայան, և ներգաղթի աշխատակիցը ձեզ ասում է՝ «Բարի գալուստ տուն»։

Send