Բրիտանացի խորհրդարանականներին թույլատրել են նիստերում հրաժարվել խիստ հագուստից՝ երկրում անոմալ շոգերի պատճառով:
«Ես չեմ առարկում, որ խորհրդարանի անդամները նիստերի դահլիճում պիջակներ և փողկապներ չկրեն, եթե նրանք այդպես որոշեն», — պալատի նիստից առաջ հայտարարել է Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլը:
Հոյլը հավելել է, որ աշնանը ամառային ընդմիջումից հետո երբ օրենսդիր մարմինը վերսկսի աշխատանքը, նրա բոլոր անդամները պետք է վերադառնան պաշտոնական դրես-կոդին:
Անցած ուրբաթ երկրում սպասվող շոգի պատճառով պատմության մեջ առաջին անգամ երկրում վտանգի «կարմիր» մակարդակ է հայտարարվել։
Բարձր ջերմաստիճանը հանգեցրել է հրդեհների և այլ միջադեպերի թվի ավելացմանը: Մասնավորապես, հաղորդվել է, որ հրդեհվել է զինվորական հրաձգարանը և թռիչքուղու փափկած ծածկույթի պատճառով դադարեցվել է Լինքոլնշիրում գտնվող բրիտանական ռազմաօդային ուժերի առանցքային Քրենուել բազայի աշխատանքը: