Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստ է, որտեղ զեկուցվում է այդ թվում նաև նոր վերելակներով փոխարինված շենքերում վերանորոգման աշխատանքների արդյունքների մասին։
Երեք շաբաթվա կտրվածքով Երևան քաղաքի 80 շենքերում տեղադրվել են դռներ։ Այս պահի դրությամբ Երևանում դուռ չունեցող շենքերի քանակը կազմում է 188, դրանցից 150 շենքերում քաղաքային ծրագրեր են իրականացվում։
Նշենք, որ ընդհանուր առմամբ Երևանում կա 5000 բազմաբնակարան շենք։ Երևանի քաղաքապետարանը 3 շաբաթով հետաձգեց հանձնարարականը՝ վերջնական արդյունք ունենալու համար։ Մանրամասները՝ տեսանյութում։