Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ընդդիմությունը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է մեզ համար... ո՞ւ

Blog Image

Այսօր Հայաստանի ժամանակով 00.00-ին Սպիտակ տանը կմեկնարկի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը, որի արդյունքում, ըստ միջազգային մամուլում տեղ գտած արտահոսքների, երեք փաստաթղթեր են ստորագրվելու, որոնք ուղիղ կապ ունեն Սյունիքի, ավելի կոնկրետ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Իհարկե, միջանցք եզրույթը միջազգային մամուլում չի գործածվում, սակայն ամբողջական հրապարակումները կարդալով, հասկանում ենք, որ խոսքը հենց «միջանցքի» մասին է, ու արդեն էական չէ, թե ինչ բառով այն կներկայացվի։ 

Ըստ էության, հասունացած է պահը, որ «Մեղրին Երևանում պայթի», քանի որ 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո առաջացած նոր կարմիր գիծն է հատվում, արդեն Հայաստանի ողնաշարն է ուղղակիորեն ջարդվում։

...Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը, այն ընդդիմությունը, որ նախկինում գոնե պայքարելու կոչ էր անում, իսկ այսօր ձկան պես լուռ է։

«Ընդդիմությունը շարունակում է իր պայքարը։ Դուք գիտեք՝ ես մի անգամ չէ, որ ասել եմ՝ «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է մեզ համար։ Բայց հիմա որևէ բան ասել չեմ կարող, «եթե»-ներով խոսել չեմ ուզում։ Նախ պետք է փաստաթուղթ լինի, հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, ինչ է ստորագրվել, նոր հնարավոր հետևանքների ու հետագա անելիքների մասին խոսենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ վստահեցնելով, որ ինքը Փաշինյանի և ոչ մի նման հանդիպումից հայանպաստ լուծման ակնկալիք չունի։ 

Նրա խոսքով՝ ընդդիմությունն այս պահին էլ ուսումնասիրում է բոլոր այն հրապարակումները, որոնք վերաբերում են այս հանդիպմանը, հնարավոր զարգացումների մասին վերլուծություններն էլ են դիտարկում, բայց սպասում են հանդիպումից հետո հրապարակվող պաշտոնական փաստաթղթին։  

«Մենք չգիտենք՝ հայտարարություն է ստորագրվելու, պայմանագիր, հուշագիր, թե ինչ-որ փաստաթղթի նախաստորագրում է լինելու։ Ամեն դեպքում ընդդիմությունը պայքարը չի դադարել, ու հիմա էլ պայքարում է»,- նշեց Դանիելյանը։

Հարցին՝ այնուամենայնիվ, եթե ստորագրվի փաստաթուղթ, որով ճանապարհի հսկողությունը կարտապատվիրակվի այլ երկրի, ի՞նչ է անելու ընդդիմությունը, նոյեմբերի 9-ի գիշերվա սցենարի կրկնություն հնարավո՞ր է լինի, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց՝ «եթե»-ներով մեկնաբանություն տալ չի կարող։

Նարե Գնունի

Send