Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հաքերները հրապարակել են վարչապետի անձնական տվյալները

Blog Image

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստայի եւ մի քանի այլ պետական ​​պաշտոնյաների անձնական տվյալները հրապարակվել են համացանցում Ragnar Locker հաքերային խմբի կողմից. հաղորդում է Expresso-ն։

Անվտանգության տեղեկատվական ծառայության տնօրեն Ադելիու Նեյվա դա Կրուզի, Ազգային հանրապետական ​​գվարդիայի գլխավոր հրամանատար Ռույ Կլարաուի եւ Չեգա կուսակցության առաջնորդ Անդրե Վենտուրայի տվյալները նույնպես հրապարակվել են։   

Ավելի վաղ հաղորդվել է, որ հաքերների խումբը համացանցում վաճառում է ՆԱՏՕ-ի գաղտնի փաստաթղթեր՝ ժամանակակից զենքի նկարագրությամբ։

Send