Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կնոջս եղբայրը պայթյունից հետո կապի դուրս չի եկել․ արցախցի

Blog Image

Օրեր առաջ Արցախում տեցի ունեցած  պայթյունից հետո կնոջս եղբորը չենք գտնում, որևէ տեղ չի նույնականացվում, ոչ մի ցուցակում չկա։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց արցախցի Հովիկ Ավանեսովը։ 

Ավանեսովը փոխանցեց, որ 29-ամյա Կամո Ալեքսեյի Բարսեղյանի հետ կապն ընդհատվել է Ստեփանակերտի հարևանությամբ Հայկազավան գյուղի լցակայանում տեղի ունեցած պայթյունից հետո։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստեփանակերտի հարևանությամբ՝ Հայկազովում, լցակայանում պայթել էր բենզինով ցիստերնը: Դա այն ցիստերն էր, որտեղից մարդկանց պետք է բենզին տրամադրեին Հայաստան տեղահանվելու համար:

Նշենք, որ այսօրվա դրությամբ պայթյունի հետեւանքով  ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։

Լիաննա Թորոսյան

Send