Մոսկվայի Կորոլևո քաղաքում հրդեհի զոհ է դարձել երկու մարդ, այդ թվում՝ անչափահաս. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։
Նախնական տվյալներով՝ զոհվել են հրշեջ ջոկատի անդամը և մեկ երեխա։ Մահվան պատճառը բարձրությունից ընկնելն է։ Հրդեհը տեղի է ունեցել բնակելի շենքի 13-րդ հարկում։
Բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհը գիշերը մարվել է․ դրան խոչընդոտել են առատ ծուխն ու բարձր ջերմաստիճանը․ հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը։
Նշվում է, որ փրկարարները շենքից դուրս են բերել 50 հոգու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձմոսկովյան Կորոլյովի բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել, մարդիկ դուրս են ցատկել պատուհաններից։