Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում, փայտե վագոն-տնակում կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի «Տնկարաններ» կոչվող տարածքում անասնագոմի մոտ կացարան է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ հրամանատար Վահան Մկրտչյանի գլխավորությամբ:

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտ Ավագյանի անասնոգոմերի մոտ եղած փայտե տնակում:

Ըստ Ա. Ավագյանի՝ հրդեհի պատճառը, հնարավոր է, եղած լինի հոսանքալարերից:  

Send