Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգությունը դադարեցվել է. հայտնել է Ղրղզստանի Բատկենի շրջանի վարչակազմը։
«Ներկայումս փոխհրաձգությունը դադարեցվել է։ Ըստ սահմանապահների՝ զոհեր չկան։ Սահմանի մնացած հատվածում հանգիստ է», - ասել է վարչակազմի ներկայացուցիչը։