Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանները կանխել են ավտոմեքենաները «ճռռացնելու» համար իրար հետ հաշիվ մաքրող երիտասարդների «ռազբորկան»

Blog Image

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, Վեդի քաղաքում հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ երկու վարորդներ, ինչպես ժողովուրդն է ասում, «ճռռացնելով» արգելակել են ավտոմեքենաները,  դուրս եկել ու փորձում են իրար հետ պարզաբանում անել: 

Համայնքային ոստիկանները շտապ մոտենում են այդ երիտասարդներին և երբ ուր որ է լեզվակռիվը պետք է վերածվեր ձեռնամարտի, ոստիկանները կանխեցին, որից հետո պարզվեց, որ վարորդներից մեկը չունի վարորդական իրավունքի վկայական, ով, ի դեպ, կասկածվում է սև գույնի Nissan մակնիշի ավտոմեքենայի համար վթարային իրավիճակ ստեղծելու մեջ, որի ժամանակ սև Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրում է սպիտակ Lada-ի առջև ու իջնում, մոտենում նրան: Բարեբախտաբար, համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում «մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող տաքարյուն երիտասարդների «ռազբորկան» կանխվում է : 

Դեպքի վայրի հաևանությամբ բնակվողներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին.

«Պահանջում ենք, որպեսզի էս փողոցում արագաչափ տեղադրեն, տաքարյուն երիտասարդները էս ամբողջ ճանապարհը վերածել են «ավտոռալլիի»: Վստահ ենք, եթե ոստիկանները չմիջամտեին հաստատ տաք գլուխ ջահելները իրար «սամասուդ» էին անելու»:
 

Send