Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևան-Գավառ ճանապարհին «Ford Transit»-ի ավտոքարշակը հայտնվել է Սևանա լճի սառած հատվածում

Blog Image

Հունվարի 13-ին՝ ժամը 06:07-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին «Ford Transit» մակնիշի ավտոքարշակը հայտնվել է Սևանա լճի սառած հատվածում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Ա. Ի.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճի սառած հատվածում՝ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Send