Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

BMW-ի վարորդը ոչ սթափ վիճակում Իսակովի պողոտայում բախվել է երկաթե էլեկտրասյանը

Blog Image

Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 42-ամյա Գոռ Ա-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ծովակալ Իսակովի պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա մայթին տեղադրված երկաթյա էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է ոչ սթափ և կասեցված է եղել նրա կողմից ավտոմեքենա վարելը։
 

Send