Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Ինչպե՞ս է թթվասերը դրական ազդում օրգանիզմի վրա

Blog Image

Գաղտնիք չէ, որ թթվասերն ունի մեծ սննդային արժեք՝ շնորհիվ զգալի քանակությամբ կաթի յուղի։

Թթվասերը նաև մեծ քանակությամբ կալցիում է պարունակում, որն օգնում է ամրացնել ատամները, ոսկորները և եղունգները։ Թթվասերը պարունակում է նաև վիտամիններ և տարրեր՝ C, PP, E, A, B12, B2, ֆոսֆոր և երկաթ, որոնք կարևոր են օրգանիզմի բնականոն գործունեության համար։

Թթվասերի մեջ պարունակվող միկրոօրգանիզմները բարելավում և կարգավորում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը։

Այն նաև օրգանիզմից թափոններն ու տոքսիններն է հեռացնում, իմունային համակարգն է ամրապնդում։

Բացի այդ, թթվասերն ունի մաշկի վիճակը բարելավելու, հորմոնալ մակարդակը և արյան ճնշումը կայունացնելու կարողություն:

Send