Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքում չէ

Blog Image

Քիչ առաջ MediaHub-ը ֆիքսեց, որ ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում է, նրա ավտոշարասյունն ուղևորվեց Կառավարություն, որտեղ մի քանի րոպեից կմեկնարկի գործադիրի նիստը:

Այլ կերպ ասած, այս պահին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողբերգության վայրում չէ:
ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնեց, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

Հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Ամենաթողության հետևանք է հրդեհը, թե ոչ, դեռ պարզ չէ։

Ակնկալում ենք, որ Կառավարության նիստում որոշ հարցերի պատասխաններ կտրվեն:

 

Send