Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաստաթերթիկ՝ Արցախում կրթական իրավունքի իրացման իրավիճակի և արձանագրված խոչընդոտների մասին․ ԱՀ ՄԻՊ

Blog Image

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է անգլերեն փաստաթերթիկ Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակում կրթական իրավունքի իրացման իրավիճակի և արձանագրված խոչընդոտների վերաբերյալ։

Փաստաթերթիկը ամփոփում է ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որի ընթացքում արձանագրվել են կրթության իրավունքի պատշաճ իրացմանը խոչընդոտող բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են սննդի բացակայության պայմաններում աշակերտների և ուսանողների թերսնվածությունը, ուսումնական նյութերի, դասագրքերի և այլ օժանդակ նյութերի բացակայությունը, հանրային տրանսպորտի բացակայությամբ պայմանավորված ուսումնական պրոցեսի մասնակիցների տեղաշարժի խնդիրները, կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ նորմերի պատշաճ պահպանության անհնարինությունը և մի շարք այլ խնդիրներ։

Փաստաթերթիկը ներկայացվել է կրթության իրավունքի պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին, այն հասանելի է հղումով։

Send