Ռուսաստանը նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ «Եվրոպայի՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացին միջամտելու փորձերի պատճառով», այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկուն։
«Կիևի ռեժիմի եվրոպական հովանավորները մայիսի 29-ին, Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին) Ուկրաինայում տիրող մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հանդիպում են խնդրել։ Մենք որոշել ենք արձագանքել նույն կերպ և, մեր հերթին, հանդիպում ենք խնդրել միջազգային խաղաղությանը և անվտանգությանն ուղղված սպառնալիքների կապակցությամբ, որոնք առաջացել են մի շարք եվրոպական պետությունների գործողություններից, որոնք փորձում են խոչընդոտել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ջանքերը», - գրել է նա։
Նրա խոսքով՝ այս հարցի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 30-ին։