Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով ԱՄՆ-ում գործարանները սկսել են կրճատել աշխատատեղերը

Blog Image

Էներգիայի գների աճը սկսում է հարվածել ԱՄՆ արդյունաբերական համալիրին, ինչի արդյունքում բիզնեսները սկսում են կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը. գրում է Bloomberg-ը։

Հրատարակության տվյալներով, ալյումինի՝ երկրի երկրորդ ամենամեծ գործարանը ստիպված է եղել կրճատել 600 աշխատատեղ։ Ընկերությունը նման քայլի է գնացել՝ նվազեցնելու էլեկտրաէներգիայի վարձը, որը վերջին շրջանում եռապատկվել է։

Բացի դրանից, ըստ Bloomberg-ի, պողպատի երկու գործարաններ սկսել են մասնակի դադարեցնել գործունեությունը՝ ծախսերը կրճատելու նպատակով:

ԱՄՆ կառավարությունը կանխատեսում է, որ այս ամառ արդյունաբերական էլեկտրաէներգիայի սակագները կհասնեն ռեկորդային բարձր մակարդակի։

Հունիսի 7-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել երկրում էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների հնարավոր սակավության պատճառով։ Բնակչությանը էլեկտրաէներգիա ապահովելու խնդիրը լուծելու համար պետության ղեկավարը երկու տարի ժամկետով ներկրման մաքսատուրքերից ազատել է Վիետնամից, Կամբոջայից, Թաիլանդից և Մալայզիայից արևային մարտկոցներ ներկրողներին:

Send