Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մասամբ ազատ». Հայաստանը նահանջել է Freedom House-ի ազատության աղյուսակում

Blog Image

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը։ Այն գնահատում է քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը ամբողջ աշխարհում։

Հայաստանը հետընթաց է արձանագրել Freedom House-ի ազատության վարկանիշային աղյուսակում՝ նախորդ տարվա 55-րդ հորիզոնականից հայտնվելով 54-րդում։ Հայաստանը, ըստ կառույցի, «մասամբ ազատ» երկիր է։ MediaHub-ի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակվել է Freedom House-ի պաշտոնական կայքէջում։

Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա սեպտեմբերյան հարձակումները էական ազդեցություն են ունեցել Հայաստանի ժողովրդավարության վրա և արժանի են հատուկ ուշադրության։ 

«Ադրբեջանական ուժերը շարունակում են գրոհել և գրավել սահմանի երկայնքով հայկական տարածքները՝ սպառնալով Երևանի ժողովրդավարական կառավարմանը և մեծացնելով համապարփակ պատերազմի վտանգը»,- ասված է զեկույցում։

Send