Հրթիռները, որոնք ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մատակարարում են Ուկրաինային, «կարող են հետ թռչել՝ իրենց տերերի մոտ», հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ընդգծելով, որ Ուկրաինայի վարչախումբն ու մասնավորապես՝ պաշտպանության նախարարը պրոֆեսիոնալներ չեն ռազմական գործում։
«Հրթիռները, որոնք Վաշինգտոնն ու Բրյուսելը մատակարարում են Կիև, այնտեղի ռեժիմի ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով կարող են հետ թռչել՝ իրենց տերերի մոտ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարը (Ալեքսեյ Ռեզնիկովը-խմբ․) հայտարարել է, որ գլուխ չի հանում հրթիռներից․ նա իրավաբան է և չի կարող սպառազինության մի տեսակը մյուսից տարբերել»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Վոլոդինը։
Վոլոդինը նշել է նաև, որ «ԱՄՆ-ն, առաջնորդվելով պատերազմը մինչև վերջին ուկրաինացին շարունակելու իր ցանկությամբ, պատանդ է պահում Եվրոպային, որին էլ կարող են վերադառնալ այդ «նվերները» (հրթիռները-խմբ․)»։