Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արթուր Վանեցյանը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

Blog Image

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն:

Արթուր Վանեցյանը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ։

«Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը»,– ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։

 

Send