Արարատի գյուղերից մեկում 18-ամյա տղան հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել
Հոկտեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։50-ի սահմանում «Արտաշատ» ԲԿ-ից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 18-ամյա Արարատ Մ․-ն է, նա նույն օրը իրենց տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։