Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղերձները՝ դատաիրավական համակարգին ուղղված, փաստորեն տեղ են հասել, և այս համակարգը ըստ դրա էլ աշխատում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մասին Աբրահամյանն ասաց․ «Իսկ ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն հատվածով, որը նկարագրված է այդ պաշտոնական հաղորդագրության մեջ, արդյո՞ք ՀՀ և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել սահմանանշում կամ սահմանագծում։ Եթե իշխանությունը կամ ԱԱԾ-ն փորձում են անել հաղորդագրություններ կամ հայտարարություններ, որոնք ըստ իրենց չեն լարում իրավիճակը, ասեմ, որ Ադրբեջանին նախորդ դեպքը չխանգարեց ծանր հարվածներ հասնելու»։
Մանրամասները՝ տեսանյութում