Ի աջակցություն ու զորակցություն վաղը՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 14:00 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք համաժողովրդական հանրահավաքին՝ Արցախի երիտասարդները կազմակերպում են համապատասխան հանրահավաք, վայր՝ Օպերայի բակ, նույն ժամին՝ 14:00։
«Սպասում ենք Արցախի մասին մտածող և արցախահայությանը սատարող բոլոր պատրաստակամ մարդկանց։ Յուրաքանչյուրիդ ներկայությունը կարևոր է»,- ասված է հայտարարության մեջ։