Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Հարցեր չունե՞ք․ Սասուն Միքայելյանը Երևանի քաղաքապետարանում է

Մեր սերունդը, իսկապես, տվեց դարի ասպետներ, և մենք կարողացանք գրեթե 700 տարի անց առաջին անգամ ծնկի բերել մեր դարավոր թշնամուն և այսօր դպրոցը Սամվել Հովսեփյանի անվամբ կոչելը երեխաների համար զգաստացնող հանգամանք կլինի։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Խաչատրյանը։

Նշենք, որ քննարկվում է Երևանի 116 հիմնական դպրոցը  հայ ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ ԱԱ, ՀՄՍ վարչության պետի առաջին տեղակալ, «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ,  գնդապետ Սամվել Սիրեկանի Հովսեփյանի՝ Ադմիրալ Սամոյի անվամբ անվանակոչելու նախագիծը։

«Սա ևս հայրենասիրական քայլ է»,-ասաց նա։ 

Ելույթից հետո, Միքայելյանը հետաքրքրվեց՝ հարցեր ունե՞ն, քաղաքապետը պատասխանեց, որ հարցեր չկան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Send