Նիկոլ Փաշինյանը ավտոշարասյանը սիգնալ տալու համար արդեն մեքենա են տուգանային հրապարակ տանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Աննա Մկրտչյանը, իհարկե, այս տեսանկյունից իմունիտետ ունի և անսահման համբերություն, բայց դե զավեշտն արդեն բոլոր սահմաններն անցել է։
Իսկ ես մտածում էի, որ Փաշինյանը զարմացած կլինի, որ Աննան իրեն տեսնելիս ընդամենը սիգնալ տալով է սահմանափակվել՝ ակնհայտորեն այսօր տրամադրություն չի ունեցել։
Մյուս կողմից, ի՞նչ զարմանալի բան կա։
Սրանք երկիրն առանց դեմքի միմիկան փոխելու հանձնում են, մնաց շինծու հիմքով մեքենան տուգանային հրապարակ տանելու հետ կապված խնդիր ունենան»։
Ավելի վաղ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտարարել էր. «Նիկոլ Փաշինյանին սիգնալ տալու համար ամբողջ Երեւան քաղաքի քրեական վարչությունը եկել է իմ հետեւից: Երբեմնի Նիկոլ Փաշինյանը, որ խոստանում էր կանգնել «կարմիր լույսի» տակ, ԱԺ ու Կառավարության շենքերն էլ համարում էր ժողովրդի տունը, այսօր անհամեմատ փոխվել է, ամեն ինչ հակառակն է անում»: