Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջրhեղեղից փրկված hղի կնnջը կեuարյան hատnւմ են կատարել (լուսանկար)

Blog Image

Տեղացած հորդառատ անձրևներից առաջացած փլուզումների հետևանքով, Ախթալա քաղաքից հղի Գ. Խաչատրյանին մեծ դժվարությամբ Ախթալայի ԱԿ կողմից կազմակերպվել է տեղափոխում մինչև Ջիլիզայի անցակետ, որտեղից Ալավերդու Բժշկական Կենտրոն ՓԲԸ ամենագնաց շտապ օգնության բրիգադան դիմավորել և տեղափոխել է Ալավերդու ԲԿ։ Պտղի շահերից ելնելով, անմիջապես կատարվել է կեսարյան հատում, ծնվել է 3760 քաշով և 53 հասակով առողջ տղա։ Մայրն ու նորածինը գտնվում են բժիշկների հսկողության տակ՝ առողջ ու անվնաս։

Ալավերդու բժշկական կենտրոն

Send