Դա առիթ էր, մեր սպաներից մեկի ծննդյան օրն էր, այն սպայի, որն իր ներդրումն ունի այս երկրի կայացման և զարգացման գործընթացներում։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով թշնամու՝ Փառուխ ներխուժման օրը տարածված իր մասնակցությամբ պարելու տեսանյութին։
«Որևէ պար մենք գրեթե չենք պարել, բայց ունենք երաժշտություն, որը 1995թ-ից մեր վաշտի երգն է, և առ այսօր որտեղ այդ երգերը հնչում են, մենք մեր վաշտի, կուրսի սպայական կազմով հաստատ ոտքի ենք կանգնում և շուրջպար ենք բռնում կամ երգում ենք հավասար»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: