Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նույնիսկ Ադրբեջանում են զարմացած Նիկոլի՝ ադրբեջանական քարոզչությանն ու երազանքին այսքան նվիրված լինելուն

Blog Image

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Ադրբեջանը շարունակում է Արցախի ու Հայաստանի սահմանագծին լարվածություն հաղորդելու իր քաղաքականությունը։

Ճիշտ է՝ դրանք դեռևս ինտենսիվ բնույթ չեն կրում, սակայն ակնհայտորեն Ադրբեջանը «տաքացնում է մկանները»։

Հրադադարի ռեժիմի խախտումներ, տեղեկատվական ագրեսիվություն, որոնք ուղեկցվում են կեղծ ու սպառնալից լուրերով, ինչպես նաև՝ որոշակի շարժեր առաջնագծի տարբեր հատվածներում։
Այս ամենի համատեքստում և այս ամենին ի պատասխան, միակ բանը որն անում է Նիկոլն ու իր իշխանությունը բոլորին «հիմնավորելն է», որ Արցախը Ադրբեջան է և վերջ։

Նույնիսկ Ադրբեջանում են զարմացած Նիկոլի՝ ադրբեջանական քարոզչությանն ու երազանքին այսքան նվիրված լինելուն»։ 

Send