Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանն է՞լ է «մամուլից տեղեկացել», որ մեկնում է Էստոնիա

Blog Image

Միջազգային մամուլը գրում է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 16-ին, այսինքն՝ երեք օրից մեկնելու է Էստոնիա։ Այնտեղ նա հանդիպում կունենա Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախագահների քննարկման թեմաները կլինեն երկու երկրների հարաբերությունները, մասնավորապես՝ համագործակցությունը տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում: Քննարկվելու է նաև Եվրոպայում անվտանգության իրավիճակը:

Այնուհետև Վահագն Խաչատուրյանը կհանդիպի Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի և խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրես Սուտտի հետ: ՀՀ նախագահը կայցելի նաև Տալինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն:

Հատկանշական է, որ հայկական լրատվամիջոցները միջազգային մամուլից են տեղեկանում Հայաստանի նախագահի քայլերի մասին, քանի որ նախագահականում որևէ մամուլի հաղորդագրություն չկա Խաչատուրյանի այցի և դրա օրակարգի մասին։

Ըստ էության, Վահագն Խաչատուրյանը հավատարիմ է մնում նախկիրնների թողած ավանդույթին և «մամուլից է տեղեկանում» թե՛ երկրում տեղի ունեցողի և թե՛ իր քայլերի մասին։

Send