Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարզվել է Արարատի քաղաքապետարանի մոտ օգոստոսի 7-ին հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը

Blog Image

Օգոստոսի 7-ին հաղորդվել էր Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 6-րդ շենքի մոտ տղամարդու դի հայտնաբերվելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը ՌԴ քաղաքացի 42-ամյա տղամարդու դին է:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Send