Չորեքշաբթի Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբաս քաղաքից 117 կմ հյուսիս-արևմուտք (մոտ 352 հազար մարդ): Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ, փետրվարի 21-ի առավոտյան էլ 5,3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Բանդար Աբբաս քաղաքից 113 կմ հեռավորության վրա։
Իրադարձություններին արագ հետևելու համար միացեք MediaHub-ի տելեգրամյան ալիքին https://t.me/MediaHub1world