Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը

Blog Image

Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը, ինչի մասին ՀՀ իշխանությունները հայտարարել էին դեռևս 2024 թվականին, այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի 3-րդ հանդիպման շրջանակում Հայաստանը հայտարարել է նախարարների հաջորդ հանդիպումն ընդունելու պատրաստակամության մասին»,- ասված է ԱԳՆ-ի պատասխանում։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր` Մոսկվան կողմ է, որ «3+3» ձևաչափով հաջորդ նախարարական հանդիպումներն անցկացվեն Բաքվում և Երևանում։

Send