Նիկոլաս Քեյջը հայտնել է, որ գուցե հանդես գա «Սարդ-մարդ Նուար» անիմացիոն սերիալում։
«Դե, կարող եմ ասել, որ քննարկում ենք։ Գաղտնիք չէ, որ ինձ դուր է գալիս այս կերպարը։ <…> Կարծում եմ այս հերոսը բազմաթիվ կերպարների մարմնացում է։ «Ես կկարողանամ Հոլիվուդի ոսկե դարաշրջանի իմ սիրելի դերերը՝ Ռոբինսոնը, Բոգարտը, Քեգնին, փոխանցել Սթեն Լիի գլուխգործոցը համարվող կերպարի»,- ասել է դերասանը Collider-ին տված հարցազրույցում։
Քեյջը հնչյունավորել էր Սարդ-մարդուն 2018 թվականի «Spider-Man. Into the Spider-Verse» անիմացիոն ֆիլմում։ Իսկ Spider-Man Noir շարք մասին, որը հիմնված է Marvel-ի համանուն կոմիքսների շարքի վրա, հայտարարվել է 2023 թվականի փետրվարին։