Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քրեակատարողական ծառայությունը շնորհավորել է ազատազրկված կանանց գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի առթիվ

Blog Image

Կանանց միջազգային օրվա առթիվ Քրեակատարողական ծառայությունը, Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ, շնորհավորում է բոլոր հայ կանանց, մայրերին, քույրերին, ինչպես նաև այս պահին անազատության մեջ գտնվող կանանց։

Տոնի կապակցությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Հեղինե Մարտիրոսյանը Քրեակատարողական ծառայության պետի անունից շնորհավորել է ազատազրկված կանանց և ծաղիկներ նվիրել` մաղթելով նրանց աննկուն կամք, քաջառողջություն, ինչպես նաև շուտափույթ ազատում, որտեղ կլինեն գնահատված և շրջապատված հարազատների անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ։  

Send