Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հայտնի է՝ նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ում կաջակցի Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Օղանը

Blog Image

Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օղանը, որն ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների ավելի քան հինգ տոկոսը, մտադիր է երկրորդ փուլում հայտարարել երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին. հայտնում է Hürriyet թերթը։

«Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ Սինան Օղանն այսօր կհայտարարի, որ ընտրությունների երկրորդ փուլում սատարելու է նախագահ Էրդողանին», - ասել է կառավարական շրջանակներին մոտ կանգնած՝ Աբդուլքադիր Սելվին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում Էրդողանը հավաքել էր ձայների 49,35%-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45%-ը։ Երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին, և կհաղթի առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն։ 

Մանրամասն՝ այստեղ

Send