Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զոհվել է ռուսական բանակի գեներալ-մայորը

Blog Image

Զապորոժիեի շրջանում հատուկ ռազմական գործողության ժամանակ զոհվել է զինուժի շտաբի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Գորյաչովը։ Այս մասին հայտնել է ռուս զինվորական հրամանատար Յուրի Կոտենոկը Telegram-ի իր ալիքում։

Գորյաչովը մահացել է հրթիռային հարձակման հետեւանքով։

«Երեկ՝ հունիսի 12-ին, ծանր մարտեր են ընթացել «Վոստոկ» խմբավորման ռազմական շփման գծի գրեթե ողջ երկայնքով, հատկապես, այսպես կոչված, «Վրեմևսկի» եզրագծի վրա», - գրում է Կոտենոկը:

Նշվում է, որ Գորյաչովը ծառայում էր օդադեսանտային ուժերում։ Այնուհետեւ նա ղեկավարել է Մերձդնեստրի ռուսական զորախումբը, ղեկավարել է Տաջիկստանի 201-րդ ռազմակայանը, ինչպես նաեւ Խաբարովսկում ուսումնական կենտրոնը

Send