ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց՝ կապված էլեկտրոնային դեղատոմսի հետ։ Նա նշեց, որ բժշկի կողմից մեկ էլեկտրոնային դեղատոմս գրելը, եթե համակարգը աշխատում է ու ծանրաբեռնված չէ, տևում է 7-8 րոպե, բայց քանի որ մի հատ էլ պետք է նույնը թղթային տարբերակով տա պացիենտին, ընդհանուր ստացվում է 12-15 րոպե։
«Հիմա ի՞նչ, սրանով մենք բժշկի ծանրաբեռնվածությունը, բժշկի հոգնածությունն ավելացնո՞ւմ ենք, թե՞ ոչ, սրանով մենք բարձրացնո՞ւմ ենք բժշկի աշխատանքի արդյունավետությունը, իսկ նախատեսո՞ւմ եք, արդյոք, բժշկի աշխատավարձի բարձրացում»,- հարցրեց Արմենուհի Կյուրեղյանը։
Նախարարի պատասխանը՝ տեսանյութում