Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել

Blog Image

Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։

Հետադարձ կապ` 102, 911։

Ավելի վաղ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Արցախի գազամատակարարումը վերականգնվել է, իսկ օրվա ընթացքում հնարավոր է բացվի Արցախը Հայաստանին կապող ճանապարհը:

Send