Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձյուն, մերկասառույց, մառախուղ. Հայաստանում փակ ճանապարհներ կան

Blog Image

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Տավուշի մարզի Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին և Ամասիայի տարածաշրջաններում  մառախուղ է:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Send