Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցերը․ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար

Blog Image

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն ու ՀՀ ԱԱԾ տնօրենը քննարկել են հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցը։ «Սպուտնիկ Արմենիա»-ն հաղորդում է, որ տեղեկությունը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Նա ասել է, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Աբազյանի հետ։

«Հանդիպման և բանակցությունների ընթացքում բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բովանդակությանը և բնույթին, ընդգծվել է մեր երկու ժողովուրդների ճակատագրերի ընդհանրությունը»,- ասել է Նարիշկինը։

Երկու երկրների համագործակցությունը, նրա խոսքով, դրականորեն զարգանում է տնտեսական, ռազմաքաղաքական և հումանիտար ոլորտներում։ Այս համագործակցության մի մասն է կազմում հատուկ ծառայությունների փոխգործակցությունը։

«Եվ այսօր իմ գործընկերոջ հետ մենք քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցերը, համատեղ գործողությունները՝ բացահայտելու և կանխելու արտաքին սպառնալիքների մի ամբողջ շարք՝ և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ կապված»,- ասել է Նարիշկինը։

Այս խորհրդատվությունները, նրա խոսքով, շարունակվելու են։ Կողմերը առաջիկա տարիների համատեղ աշխատանքային ծրագիր են կազմում։ Երկու երկրների փոխգործակցության մակարդակը, ըստ նրա, վստահելի է և օգուտ է բերում թե՛ Երևանին, թե՛ Մոսկվային։

Send