Մահացել է «Արաքս» խմբի կիթառահար Վադիմ Գոլուտվինը, հայտնում է տելեգրամյան Mash ալիքը։ Պորտալի տեղեկություններով՝ վերջին շրջանում երաժիշտը պայքարում էր օնկոլոգիայի դեմ։
«Ընտանիքն ու ընկերները հիմնադրամի հետ գումար էին հավաքում բուժման համար․ Վադիմը պետք է քիմիաթերապիայի 12 կուրս անցներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վադիմ Գոլտուվինը ծնվել է 1953թ․-ի մարտի 29-ին Մոսկվայում։ Գոլտուվինը կիթառահար է, երգերի հեղինակ, բազմաթիվ ռոք խմբերի մասնակից՝ «Добры молодцы», «Веселые ребята», «Аракс», «СВ», «Аэробус»։ «Рок и фортуна» վավերագրական ֆիլմում «Машина времени» ռոք խմբի մասնակից Անդրեյ Մակարեւիչը Վադիմ Գոլտուվինին անվանել է «խորհրդային ռոքի լավագույն նվագողներից մեկը»։